Foto

Ղարաբաղի ղեկավարն ասում էր՝ «Դուք Հայաստանի մասին մտածեք, Ղարաբաղն ամենաապահով տեղն է». Ալեն Սիմոնյան




Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրվել. դա հերթական ֆեյք խոսակցությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նաեւ Փաշինյանի ոճով սպառնաց ընդդիմությանը. «Թող հանգիստ նստեն իրենց տեղերը, հանգիստ նստեն, չեն կարա դրսից տղա բերեն։ Հայաստանը ձեր դուքյանը չի, 2018թ.–ից հետո չկա մի բարերար, որ ինձ կամ վարչապետին կասի, որ իրենց որեւէ բան ենք պարտք, մի դրամ վերցրել ենք։ Հանգիստ նստեք տեղներդ, քթներդ մի խոթեք ՀՀ գործերի մեջ, Հայաստանը տեր ունի՝ ժողովուրդն է։ Թող գան ապրեն Հայաստանում, հարկ վճարեն, որդիներին ուղարկեն բանակ ծառայելու»։

Ալեն Սիմոնյանը նաեւ անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին. «Մենք իրենց հետ կռվելու ոչ ցանկություն, ոչ հնարավորություն ունենք, չենք ունեցել, բայց մենք պաշտպանվելու իրավունք ունենք, անկախությունը մենք ատամներով պաշտպանելու ենք։ 44–օրյա պատերազմից հետո Ղարաբաղի ղեկավարն ասում էր՝ դուք Հայաստանի մասին մտածեք, Ղարաբաղն ամենաապահով տեղն է, ասում էին՝ «спасибо России»։