Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին, հայտնում է Deutsche Welle-ն։
«Կարելի է բանակցություններ վարել (Ուկրաինայի վերաբերյալ – խմբ.), առանց Եվրոպայի մասնակցության։ Սակայն դա խաղաղության չի հանգեցնի։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Մենք կդառնանք այդ հարցի լուծման մասը։ Եվ երբ մենք հասնենք Ուկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը», - Մյունխենի համաժողովում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Նրա խոսքով՝ պետք է պատրաստ լինել բանակցությունների սեղանի շուրջ նստելուն և այդ հարցերը քննարկելուն։









