ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, որ «անհնար է ներում շնորհի» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
«Մենք շարունակում ենք աշխատել, որ բոլորին ազատ արձակենք, բոլոր հնարավոր ձեւաչափերով աշխատել ենք ու շարունակելու ենք»,– ասաց ԱԽ քարտուղարը այսօր լրագրողների հետ զրույցում։
NEWS.am-ի հարցին երկաթուղու վերաբերյալ, Գրիգորյանը նշել է, որ եթե հրապարակային անհրաժեշտություն լինի, այդ մասին կհայտարարվի։









