• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Իրականում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույց գոյություն չունի. Սաղաթելյան




2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մեր երկրի ընդդիմադիր քաղաքական ուժերը և հանրությունն ուներ բազմաթիվ հարցեր։ Երբ մենք այս իշխանությանը մեղադրում էինք դավաճանական քայլերի և գործողությունների, գիտակցված սխալների, պատերազմի պատասխանատվության և մեղավորության մեջ, մեզ հաճախ ասում էին, որ ստեղծվելու է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով և ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տարածած տեսանյութում ասել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկեց Ազգային ժողովում ստեղծել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, որը հանրությանը կտա բոլոր հարցերի պատասխանները։

Մեր դիրքորոշումը շատ հստակ էր, որ պատերազմի մեղավորները և պատասխանատուներն ի վիճակի չեն իրականացնել արդար և ամբողջական քննություն: Մենք առաջարկեցինք մի օրենսդրական փաթեթ, որով հնարավոր կլիներ իրական ուսումնասիրություն իրականացնել պատերազմի հանգամանքների վերաբերյալ։ Բնականաբար մեր այդ առաջարկը մերժվեց իշխանության կողմից և որոշեցին Պաշտպանության հանձնաժողովի ներքո ստեղծել այդ հանձնաժողովը։ Չորս տարի այս մարդիկ մեր բոլոր հարցադրումներին, բոլոր հարցերին ասացին՝ հանձնաժողովը կուսումնասիրի, ձեր բոլոր հարցերի պատասխանները կունենաք։ Իրականում այս հանձնաժողովը դարձավ հարցերը կոծկելու, մեղավորներին արդարացնելու և պատերազմի պարտության իրական պատճառները թաքցնելու մի հարթակ:

Բոլորիս խոստացել էին, որ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, կմտնի ԱԺ լիագումար օրակարգ։ Պատերազմի հանգամանքները ուսումնասիրող զեկույցն այդպես էլ Ազգային ժողովի լիագումար նիստ չներկայացրին:

Պարզվում է, որ իրականում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույց գոյություն չունի։ Ի՞նչ է նշանակում գոյություն չունի, իրավական զեկույցի մասին է խոսքը։ Չունի, որովհետև նույնիսկ հանձնաժողովի մեծամասնությունն այդ զեկույցի տակ չի ստորագրել։ Ստորագրել է չորս հոգի և այն իրավական որևէ ուժ չունի»- ասել է Իշխան Սաղաթելյանը:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    ԱՄՆ-ում դադարեցվել է ներքին անվտանգության նախարարության գործունեությունը


    «Կալաշնիկով» կոնցեռնի նախկին տնօրենին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում


    Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով. եղանակը Հայաստանում


    ԱՄՆ-ին պետք են դաշնակիցներ, որոնք ունակ են պաշտպանել իրենք իրենց․ Մարկո Ռուբիոն դիմել է Եվրոպային


    Շարունակելու ենք աշխատել, որ գերիներն ազատ արձակվեն. ԱԽ քարտուղարը՝ Ալիեւի հայտարարության մասին


    Իրանի արտգործնախարարը Եվրամիությանը կոչ է արել փոխել Իրանի նկատմամբ «հակարդյունավետ մոտեցումը»


    Իրականում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույց գոյություն չունի. Սաղաթելյան


    «Բոլորն էլ վերադառնալու են․ էսօր չէ, վաղը չէ․․․ բոլորն էլ վերադառնալու են»․ Ալեն Սիմոնյանը՝ հայ գերիների մասին


    Ղարաբաղի ղեկավարն ասում էր՝ «Դուք Հայաստանի մասին մտածեք, Ղարաբաղն ամենաապահով տեղն է». Ալեն Սիմոնյան


    Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]