Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։
«Արմենպրեսի» փոխանցմամբ, կոր սեղան–քննարկմանը փետրվարի 14-ին ներկա է գտնվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Քննարկումների ընթացքում մասնակիցները անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին, փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերին։









