ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան փետրվարի 17-ին Ժնևում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ կապված թեմաները հանգեցրել են «ամենաբարդ հարցերին, որոնք պատասխանների կարիք ունեն»։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ պարզ չէ, թե արդյոք ռուսական կողմը լրջորեն է տրամադրված պատերազմի դադարեցմանը։
Ռուբիոյի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն պատրաստվում է «շարունակել փորձարկել» Մոսկվայի մտադրությունների լրջությունը։









