Foto

Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է․ Տեր Եսայի

Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է, ArmeniaSputnik-ին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։


Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես և Հովհաննավանքը,  Մայր աթոռի հաշվեկշռում է։

Նշենք, որ Տեր Թադեն նախօրեին Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան` խմբ․) մատուցած «պատարագին»։