Foto

Արգավանդի խաչմերուկից մինչև «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ երթևեկությունը սահմանափակվելու

Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 3-ից՝ գիշերային ժամերին, 23:00-ից մինչեւ 06:00, Մ-5, Երեւան-Արմավիր-ՀՀ սահման ճանապարհի կմ7+041-կմ10+430 հատվածի (Արգավանդի խաչմերուկից մինչեւ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ) երթեւեկությունը սահմանափակվելու է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Վարորդները կարող են գիշերային ժամերին նշված հատվածը շրջանցել տվյալ ճանապարհի բաժանարար գոտու աջ եւ ձախ ուղղություններով։