Foto

Վանաձորի Տարոն 4 թաղամասի տներից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհ կա. ՆԳՆ

Նոյեմբերի 3-ին, ժամը 15։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին։

Աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ հատուկ տեխնիկա։