Foto

Հայտարարելով, թե չկա Սևան, այլ կա «Գյոչա», Ալիևն իրականում ձևակերպեց հայաստանյան գալիք ընտրությունների քվեաթերթիկի բովանդակությունը․ Վահե Հովհաննիսյան

Հայտարարելով, թե չկա Սևան, այլ կա «Գյոչա», Ալիևն իրականում ձևակերպեց հայաստանյան գալիք ընտրությունների քվեաթերթիկի բովանդակությունը։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Սևա՞ն, թե՞ «Գյոյչա». գալիք խորհրդարանական ընտրություններում հայ հասարակությունը պետք է ընտրություն կատարի իր ճակատագրի այս երկու տարբերակների միջև։ Էլ սև-սպիտակ, նախկին-ներկա, արևմտամետ-ռուսամետ չկա։ Կան Սևանի կողմնակիցներ և «Գյոյչայի» կողմնակիցներ։ Պատահական չէր, որ Ալիևը հայ ժողովրդին հորդորեց՝ «չվախենալ ադրբեջանցիների վերադարձի գաղափարից»։

Հակաիշխանական համակարգերի խնդիրն այս պարզ միտքը ընտրողին հասցնելն է։ Բարդ խնդիր չէ, եթե չկենտրոնանան էգոցենտրիկ նպատակների շուրջ և անկեղծորեն լծվեն գործի։

Սա նաև լայն, ամենալայն համախմբման բնական միջավայր է ստեղծում։

Իսկ թե ինչու Ալիևը «խաղաղության Նիկոլին» դրեց նման անհարմար վիճակի մեջ, այլ թեմա է»,-գրել է նա։