Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում:
Ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ երիտասարդների գերծանր քաշային աղջիկների պայքարում Ալինաս Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրել է 95 կգ ու 99 կգ: Այս վարժությունում նա 4-րդն էր: Հրումում Սուքիասյանը բարձրացրել է միայն 118 կգ: Այս վարժությունում էլ նա 4-րդն էր: Երկամարտի 217 կգ արդյունքով` Ալինա Սուքիասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է:
                
                                








