Foto

Այսօր 44-օրյա պատերազմի նվիրյալներից` Շիրազ Ուլուբաբյանի հիշատակման օրն է. Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

Այսօր 44-օրյա պատերազմի նվիրյալներից` Շիրազ Ուլուբաբյանի հիշատակման օրն է:
Պատերազմների բովով անցած մարդ էր` հայրենիքի իրական զինվոր, ով ռազմաճակատի ամենաթեժ կետերից մեկում անմահացավ:
Հայր ու որդի պատերազմի էին` մեկը կամավորի, մյուսը` հատուկ նշանակության զորքերի զինծառայողի կարգավիճակում:
Ցավոք, ծանր մարտերում Շիրազն անմահացավ` իր հետքը թողելով Մարտունու պաշտպանության համար հերոսի մահով ընկածների շարքում:
Փառք մեր նահատակներին,
հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար անմահացածներին: