Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն ավարտին է մոտենում կարտոֆիլի բերքահավաքը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, մարզում առկա 5566 հեկտար կարտոֆիլի ցանքերից բերքահավաքն արդեն ավարտվել է շուրջ 5010 հեկտարի վրա, ինչի արդյունքում մարզի տնտեսություններում հավաքվել է 95 հազար 200 տոննա կարտոֆիլի համախառն բերք։
Մնացած ցանքերում բերքահավաքը կավարտվի առաջիկա մի թանի օրերի ընթացքում։
Կարտոֆիլի միջին բերքատվությունը կազմում է շուրջ 20 ցենտներ։









