Foto

Սևանա լճում նավակով անհետացած քաղաքացիներին որոնելու աշխատանքները վերսկսվել են

Մայիսի 14-ին, ժամը 05:50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 07։42-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։