ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանությունը «Սրբազան պայքարի» գործով ապօրինի կալանավորված Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նողկալի պահվածք է դրսևորում:
Թեև այս ընթացքում տարբեր անձանց մասով խափանման միջոցի փոփոխություններ է եղել, սակայն Լիդիայի մասով իշխանության որոշումը չփոխվեց` կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց:
Այստեղ կալանքը ոչ միայն որպես պատժի միջոց է կիրառվում, այլ նաև ճնշման մեծացում Բագրատ Սրբազանի դեմ:
Իշխանության սցենարը մարդանց ահաբեկիչ հռչակելու գործում չաշխատեց և հիմա փորձ է արվում էժան քայլերով մարդկանց տարբեր բնույթի վնասներ հասցնել»:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:









