Foto

Աճել է ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական արտադրանքի ծավալը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստին։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են միության ռազմավարական փաստաթղթերի ձևավորմանը և իրագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ուղղված դրա իրավական հիմքի կատարելագործմանը:

Խորհրդի անդամները հատուկ ուշադրություն են դարձրել պարենային անվտանգությանինչպես նաև էներգետիկայի ոլորտում փոխգործակցության ընդհանուր մաքսային կարգավորման հարցերին:

Նիստի մասնակիցները շարունակել են աշխատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում «Եվրասիական տնտեսական ուղի» տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման միջոցառումների ծրագրի նախագծի վրա: Ներկայումս կողմերը համաձայնեցրել են ծրագրի 342 միջոցառում։ Հավանության են արժանացել ԵԱՏՄ անդամ պետությունների 2026-2027 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշները՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին ներկայացնելու համար:

ԵԱՏՄ անդամ պետությունների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության նախորդ հիմնական ուղենիշների իրականացման վերաբերյալ հաշվետվությունում ցույց է տրվել հիմնական տնտեսական ցուցանիշների աճ, մասնավորապես․

Միության անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալն աճել է 8,1% – ով%,
Միությունում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4,5% – ով%,
հիմնական կապիտալում ներդրումների ծավալն աճել է 7.5– ով:

Խորհրդի որոշմամբ հավանության է արժանացել շինարարական նախագծերի ղեկավարման գծով ծառայությունների փոխադարձ առևտրի ազատականացման ծրագրերի հաստատման մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծը:

Հաստատվող պլաններն ուղղված են շինարարական ծառայությունների որոշակի տեսակների գծով կարգավորիչ ռեժիմների մերձեցմանը, միմյանց տարածքներում ԵԱՏՄ անդամ պետությունների ծառայություններ մատուցողների գործունեության պայմանների հավասարեցմանը, ինչպես նաև շուկաներ փոխադարձ ոչ խտրական մուտքի ապահովմանը:

ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել նաև ԵԱՏՄ շրջանակներում զբոսաշրջության զարգացման հայեցակարգի նախագծին: Հայեցակարգի իրականացումն ուղղված կլինի անդամ պետությունների զբոսաշրջային ներուժի զարգացմանը, փոխադարձ զբոսաշրջային հոսքի ավելացմանը, զբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացմանը և համաշխարհային շուկաներում անդամ պետությունների զբոսաշրջային պրոդուկտների առաջխաղացմանը: