Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր նշում ենք Սուրբ Ծնունդը, որը մարդկությանը բերեց լույս, հույս և փրկության խոստում։
Թող այս օրը լինի հոգևորի վերագտնելու և խաղաղության խորհրդով լի: Թող հավատը զորացնի մեզ, սովորեցնի սիրել, ներել և պատասխանատվությամբ ապրել միմյանց նկատմամբ։
Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան լույսը լինի յուրաքանչյուրիս տներում և սրտերում։
Շնորհավոր Սուրբ Ծնունդ»,- գրել է նա։









