Foto

Հրադադшրից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կտեղակայեն ամբողջ Ուկրաինայում. Սթարմեր

Հրադադարից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կտեղակայեն ամբողջ Ուկրաինայում և կկառուցեն անվտանգ օբյեկտներ զենքի և ռազմական տեխնիկայի պահեստավորման համար՝ Ուկրաինայի պաշտպանական կարիքները բավարարելու նպատակով, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Փարիզում կայացած «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին։

«Մենք նաև համաձայնության ենք եկել կարևոր քայլերի շուրջ կոալիցիոն մյուս գործընկերների հետ: Նախ, մենք կմասնակցենք ԱՄՆ-ի գլխավորությամբ հրադադարի մոնիթորինգին: Երկրորդ, մենք կաջակցենք Ուկրաինայի պաշտպանության համար զենքի երկարաժամկետ մատակարարմանը: Եվ երրորդ, մենք կաշխատենք պարտավորվել աջակցել Ուկրաինային Ռուսաստանի կողմից ապագա զինված հարձակման դեպքում», - ասել է Սթարմերը հանդիպումից հետո մամուլի ասուլիսում:

ՀԻշեցնենք, որ երեկ Փարիզում տեղի է ունեցել  «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովը, որին մասնակցել է Վլադիմիր Զելենսկին, Ֆրիդրիխ Մերցը, Էմանուել Մակրոնը, Քիր Սթարմերը, Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները: Հանդիպման ընթացքում մասնակիցները ստորագրել են պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման մասին հռչակագիր: