Ատլանտյան օվկիանոսում «Մարիներ» լցանավի կալանավորումը կապված է Վենեսուելայից պատժամիջոցի տակ գտնվող նավթի շրջափակման հետ, հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը:
Ավելի վաղ ԱՄՆ բանակի Եվրոպական հրամանատարությունը հաստատել է ռուսական «Маринера» նավթատար նավի առգրավումը Ատլանտյան օվկիանոսում։ Դրանում ներգրավված են եղել մի շարք ամերիկյան Pilatus U-28A Draco հատուկ նշանակության ինքնաթիռներ։
Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ն փորձում է առգրավել Իսլանդիայի և Ֆարերյան կղզիների միջև գտնվող ռուսական դրոշի ներքո նավարկող նավթատար նավը։ Նախկինում տանկերը կոչվում էր Bella 1, սակայն հետագայում փոխել է իր դրոշը և դարձել ռուսական նավ։
Ռուսաստանի ԱԳՆ–ն հետևում է իրավիճակին և այն անվանել է աննորմալ։









