Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Կոշ գյուղի մուտքի մոտ բախվել են «Kia Sportage» մակնիշի և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևկելի գոտուց դուրս։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականտերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով վիրավորներից մեկը Գյումրիում հայտնի բլոգեր, հասարակական գործիչ Արթուր Ադամյանն է, ով եղել է կողաշրջված ավտոմեքենայի ուղևոր և նրանք առաջին հերթին փրկվել են, քանի որ և ինքը և վարորդը եղել են ամրակապված, իսկ ավտոմեքենան էլ կողաշրջվել է, երբ նրանք դեպի Գյումրի ընթանալիս են եղել ու ավտոմեքենայի հետնամասին է բախվել է «Kia Sportage»-ը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









