ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորած պատվիրակությանը։
ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ–ԻԻՀ երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, որն ընդգրկում է տնտեսական, մշակութային, քաղաքական և անվտանգային ոլորտները։ Կողմերը վերստին կարևորել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, ինչի շրջանակում երկուստեք կարևորվել է Հյուսիս–հարավ ճանապարհային ենթակառուցվածքի զարգացումն՝ ի շահ երկու երկրների։ Ա. Գրիգորյանը վերոնշյալի համատեքստում ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ՀՀ Կառավարության հետևողական մոտեցումը։









