Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշեց երեք ամիս ժամկետով երկարաձգել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։
Նարեկ Սամսոնյանը դատարանում հայտարարեց՝ անժամկետ հացադուլ է հայտարարում։
«Հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ այս խայտառակության շարունակականությունը դադարեցնելու պահանջով»,- ասաց նա։









