Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում է ուժեղացված հերթապահություն։ Ճանապարհները մաքրվում են, մշակվում աղ-ավազով 24-ժամյա ռեժիմով։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Սպասարկող ընկերությունները օգնություն են ցուցաբերում նաև վարորդներին՝ մեքենաները դուրս բերելով արգելափակումից։









