Foto

Չարենցավանում դանակահարություն է եղել․ 1 անձ մահացել է, 2-ը՝ վիրավորվել

Չարենցավանում տեղի է ունեցել դանակահարություն, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է:

24News-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ 3 անձ կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
«Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»,- հայտնեցին ՆԳՆ-ից:

Ավելի վաղ shamshyan.com-ը գրել էր, որ այսօր Չարենցավանում հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որն ավարտվել է ողբերգությամբ:

Վիճաբանության մասնակից մի խումբ երիտասարդներ սուր կտրող-ծակող առարկաներով, այդ թվում` շամփուրով, հարձակվել են միմյանց վրա, որի հետևանքով մի քանի հոգի տեղափոխվել են «Չարենցավան» ԲԿ:

Մերի Մանուկյան