Foto

Ադրբեջանից Հայաստան կրկին նավթամթերք կուղարկվի

Վաղը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ տեղեկության՝ սպասվում է 1000 տոննա A92 բենզին, 1000 տոննա դիզվառելիք և 1800 տոննա A95 բենզին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերին 19-ինԱդրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան էր մատակարարվել նավթամթերքով բեռնված գնացք։