ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր երկիրը ցանկացած պարագայում կշարունակի աջակցել ՆԱՏՕ-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա համապատասխան գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում։
«Ռուսաստանն ու Չինաստանը վախ չունեն ՆԱՏՕ-ից, եթե այնտեղ չէ ԱՄՆ-ն։ Կասկածում եմ, որ ՆԱՏՕ-ն օգնության կհասնի մեզ, եթե իսկապես ունենանք նրանց կարիքը։ Մենք միշտ կգործենք հանուն ՆԱՏՕ-ի, նույնիսկ, եթե այն չգործի հանուն»,- ընդգծել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը միաժամանակ հայտարարել է, որ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում վերակառուցել է երկրի զինված ուժերը և շարունակում է այդ գործընթացը։ Նա հիշեցրել է, որ դաշինքի անդամ երկրներին համոզել է պաշտպանության ծախսերը իրենց տարեկան ՀՆԱ-ի 2%-ից հասցնել 5 %-ի ։
Ավելի վաղ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել էր, որ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի կազմաքանդմանը։









