Foto

Հանրային, քաղաքական ակտիվ դեմքերին ազատությունից զրկելով ռեժիմը փորձ է անում վախի մթնոլորտ ստեղծել հասարակության մեջ. Աբրահամյան

Հաճախ են հարցնում, թե ինչու են այս կամ այն չկոտրվող անձանց քաղաքական հետապնդման ենթարկում, կալանավորում: Մեկ է` նրանք պինդ են, մինչև վերջ իրենց սկզբունքները պահելու են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանության խնդիրն ի սկզբանե այդ մարդկանց կոտրելը կամ սեփական դիրքորոշումներից հետ կանգնեցնելը չէ:

Հանրային, քաղաքական ակտիվ դեմքերին ազատությունից զրկելով ռեժիմը փորձ է անում վախի մթնոլորտ ստեղծել հասարակության մեջ` փորձելով կանխել մարդկանց ակտիվությունը, հանրային-քաղաքական գործընթացներին նրանց ներգրավածությունն ու իրենց տեսակետները հանրային հարթակներում հնչեցնելը:

Իշխանությունն առավել նյարդային ու ագրեսիվ է դառնում, երբ իր կիրառած գործիքները քիչ արդյունավետ են դառնում, իսկ իր նախաձեռնած գործընթացների հիմնական մեխը վարչական ռեսուրսն է դառնում»,-գրել է նա։