Foto

Հրդեհ՝ տնակում ու անասնագոմում

Հունվարի 6-ին, ժամը 22։47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը։

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 7-ին, ժամը 00։04-ին, մարվել՝ 02։05-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։

Հունվարի 6-ին, ժամը 20։53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ևս ահազանգ է ստացվել, որ Ճոճկան գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի 10-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։30-ին, մարվել՝ հունվարի 7-ին, ժամը 05։50-ին։ Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

Հունվարի 6-ին, ժամը 23։02-ին Շիրակ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն էլ ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խ. Հայրիկ փողոցում այրվում է ոչ բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ 23:46-ին: Այրվել է տնակը՝ մոտ 18 քմ։