Թուրքիայում նշանակված Իրանի նոր գլխավոր հյուպատոսը՝ Ալիբեման Էղբալի Զարչը, թուրքական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Թուրքիան նպատակ են դրել փոխադարձ համագործակցությունը խորացնել։ Նա ընդգծել է, որ Էրզրում քաղաքում իր պաշտոնավարման ընթացքում ձգտելու է ակտիվացնել իշխանությունների հետ երկու երկրների միջև խորը հարաբերությունները։
Զարչը հայտնել է, որ մինչ այս գործունեություն է ծավալել Ռուսաստանում, Ալբանիայում և Ռումինիայում Իրանի դիվանագիտական ներկայացուցչություններում ու նաև Իրանի ԱԳՆ Եվրասիա հետազոտական բաժնի նախկին ղեկավարն է։ Նա ընդգծել է, որ թուրք-իրանական հարաբերությունները հիմնված են բազմաշերտ պատմական կապերի վրա եւ այդ կապերը կգործարկվեն նոր մակարդակում՝ ընդգրկելով տնտեսություն, մշակույթ եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտները։









