Բացահայտվել է 186 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
.69 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
.29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
.11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
.10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
.8 դեպք՝ սառը զենք կրելու,
.7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
.4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, խարդախության, խուլիգանության,
.3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման,
.2-ական դեպք՝ շորթման, զենք-զինամթերքի առգրավման, հարկեր, տուրքեր չվճարելու, փաստաթղթեր կեղծելու, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու, իրացնելու կամ իրացմանն աջակցելու։
Բացահայտվել է նաև կողոպուտի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1-ական դեպք՝ կողոպուտի, մարմնական վնասվածք պատճառելու, ծառերը-թփերը ապօրինի հատելու։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:









