Foto

«3+3» ձևաչափի կայացման գործընթացը շարունակվում է. Զախարովա

«3+3» ձևաչափով հաջորդ նախարարական հանդիպումը պետք է տեղի ունենա Բաքվում կամ Երևանում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք արդեն նշել ենք՝ անցյալ տարվա ստամբուլյան նիստի որոշման համաձայն՝ այն տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ձևաչափով։ Հաջորդ նախարարական հանդիպումը պետք է տեղի ունենա Բաքվում կամ Երևանում։  Եվ մենք հույս ունենք, որ ադրբեջանցի և հայ գործընկերները կկարողանան օպերատիվ կերպով կողմնորոշվել նախարարների նիստի կազմակերպման հերթականության հարցում՝ փաթեթային պայմանավորվածության հիման վրա, թե ով կանցկացնի միջոցառումը այս տարի, ով՝ հաջորդ տարի», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ իր կողմից ռուսական կողմը կաջակցի իր գործընկերների համատեղ որոշմանը։—00—ՍՊ