Foto

ՔԿ-ից հաստատեցին․ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է

Քննչական կոմիետից հաստատեցին 24News-ի տեղեկությունը, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է:

«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)»,- 24News-ի հարցմանն ի պատասխան ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է:

Մեր տեղեկություններով Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է 2 օր առաջ իրենց իսկ գործով դատական նիստից հետո հնչեցրած արտահայտության, այն է. «իրանց կնգտիք թող պատրաստվին» (նկատի ունենալով նրանց, ովքեր կասկածում են, որ իրենք կաշառակեր են, խմբ.) համար:

Մերի Մանուկյան