Foto

NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ

NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել։ Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը իր խոսքում նաև ՆԱՏՕ-ն անվանել է լրջորեն թուլացած և ծայրահեղ անհուսալի գործընկեր ԱՄՆ-ի համար:

«Ձախողվող New York Times-ը, որի վստահության պակասը և մշտական կեղծ լուրերով հարձակումները ձեր սիրելի նախագահի՝ իմ դեմ, պատճառ են դարձել դրա տպաքանակի բացարձակ գահավիժմանը, մեր խիստ թուլացած և չափազանց անհուսալի «գործընկեր» ՆԱՏՕ-ին անվանել է Հյուսիսամերիկյան դաշինքի կազմակերպություն: Ճիշտ անվանումն է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն. շատ հետաքրքիր սխալ է: NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել»,- գրել է Թրամփը։