Foto

Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր

Ապրիլի 4-ին՝ ժամը 10:59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի մոտակայքում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել սուպերմարկետի պահեստային տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:38-ին։ Այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր և ջերմահարվել է առաստաղը (մոտ 3 քմ)։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։