Foto

Էրդողանը Ստամբուլում ընդունել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակության հետ։

«Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչեի գրասենյակում ընդունել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Գազայում տիրող իրավիճակը», – հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

Այլ մանրամասներ չեն տրամադրվել։