Foto

Ով դավաճանություն է արել, նրան ներում-բեկում չկա. Նարեկ Կարապետյան

«Հասարակությունն ունի երկու գլխավոր խնդիր՝ աղքատության հաղթահարումն ու անվտանգությունը»,-Աշտարակում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ աղքատության հարցը տնտեսությամբ պետք է լուծել։ Հայաստանը հնարավորություն ունի ունենալ տնտեսագետ առաջանորդ, որը կարող է վատ վիճակից հանել Հայաստանը, ապա զբաղել անվտանգության հարցերով։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ իշխանափոխությունից հետո իրենք նախկին-ներկա չեն անելու, բայց մի բան հստակ է, ով դավաճանություն է արել, նրան ներում-բեկում չկա։