Փաշինյանը երբ ասում է, թե ինքը գնա, պատերազմ կլինի, նշանակում է, որ նա 8 տարի չի կարողացել կայունացնել երկիրը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը։
«Ընդդիմությունն ունի բոլոր հնարավորությունները ընտրություններին մեծամասնություն կազմելու համար, հունիսի 7-ի 00։00-ից հետո զանգերը հնչելու են, հայտնի հեքիաթի նման կախարդական դղյակները վերածվելու են «դդումների»։ Փաշինյանի տարիները հիշվելու են որպես մղձավանջի շրջան, նրանք պետք է մտածեն, թե ինչ է լինելու իրենց կյանքը իշխանությունից հետո։ Գնում է, քարտեզը թափահարում է արցախցի կնոջ վրա, նա իր հորն է կորցրել Արցախյան պատերազմում, ՀՀ քարտեզի նկատմամբ քամահրանք միայն ադրբեջանցիներն ունեն, գնացե՛ք, քարտեզը թափահարեք նրանց վրա, որ կորեն մեր տարածքից, ոչ թե մեզ ցույց տվեք։ Դուք չեք ապահովում ՀՀ-ի ինքնիշխան ամբողջականությունը»,- մեկնաբանեց Գալստյանը։
18-ամյա երիտասարդ Դավիթ Մինասյանի կալանավորման մասին խոսելիս ռեժիսորը նկատեց, որ անգամ Հռոմի պապը ներում շնորհեց իր վրա կրակած թուրքին, պետք է նրան անհապաղ ազատ արձակեն․ «Դու ամենակարևոր մարդը չես, որ եկեղեցում մարդկանց հրես ու մտնես ներս, հոտում բոլորը հավասար են։ Ընդդիմությունը, հասարակական կառույցները, քաղաքացիները պետք է համախմբվեն և պահանջեն, որ նրան ազատ արձակեն»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։









