Foto

Ռուսաստանն ու Թուրքիան երկարաձգել են խողովակաշարային գազի մատակարարման պայմանագիրը

«Գազպրոմ» և Botas ընկերությունները երեք տարով երկարաձգել են Թուրքիա խողովակաշարային գազի մատակարարման պայմանագիրը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է РИА Новости-ն։

««Գազպրոմն» ու Botas-ն արդեն ստորագրել են պայմանագրի երկարաձգման մասին համաձայնագիրը»,- նշել է ՌԴ փոխվարչապետը՝ հաստատելով, որ պայմանագիրը երկարաձգվել է երեք տարով՝ նախկին պայմաններով։