Foto

Իրանին 2 օր է մնացել գործարք կնքելու համար, թե չէ դժոխք կիջնի նրանց վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին երկու օր է մնացել Հորմուզի նեղուցը բացելու կամ Նահանգների հետ գործարք կնքելու համար:

«Հիշում եք, թե ինչպես ես Իրանին տասը օր ժամանակ տվեցի գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար։

Ժամանակն ավարտվում է․ 48 ժամ է մնացել, հետո դժոխք կիջնի նրանց վրա», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: