Foto

«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցական Դավիթ Մինասյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից». Արման Թաթոյան

Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատությունն ու վրեժխնդրությունն այս իշխանությունները դարձրել են հոմանիշներ. վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցական Դավիթ Մինասյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից։

Ատելություն ու պառակտում տարածող իշխանությունները պետք է հեռանան, մեզ պետք է միավորում ու արդարություն»: