Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոն CIES Football Observatory-ն հրապարակել է այն ակումբների վարկանիշային աղյուսակը, որոնք վերջին 10 տարիների ընթացքում ամենաշատ շահույթն են ստացել իրենց ակադեմիայի սաների վաճառքից։
Ցուցակը գլխավորել է «Բենֆիկան», որը սաների տրանսֆերներից վաստակել է 589 միլիոն եվրո, որին հաջորդում են «Այաքսը» (454 միլիոն եվրո) և «Չելսին» (442 միլիոն եվրո):
«Բենֆիկա» – 589 միլիոն եվրո
«Այաքս» – 454 միլիոն եվրո
«Չելսի» – 442 միլիոն եվրո
«Լիոն» – 423 միլիոն եվրո
«Սպորտինգ» – 417 միլիոն եվրո
«Մանչեսթեր Սիթի» – 404 միլիոն եվրո
«Ռեալ Մադրիդ» – 395 միլիոն եվրո
«Մոնակո» – 378 միլիոն եվրո
«Պալմեյրաս» – 356 միլիոն եվրո
«Բայեր» – 339 միլիոն եվրո








