Foto

Կլոպը Սալահին փոխարինող է գտել «Լիվերպուլի» համար

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շարունակում է հետևել ակումբի ապագային և առաջարկել է ուժեղացնել կազմը: The Sun-ի տվյալներով՝ գերմանացի մարզիչը դիմել է թիմի ղեկավարությանը՝ առաջարկելով պայմանագիր կնքել «ՌԲ Լայպցիգից» կոտդիվուարցի վինգեր Յան Դիոմանդեի հետ։

Կլոպը կարծում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը կարող է լինել Մոհամեդ Սալահի իդեալական փոխարինողը, ով հայտարարել է մերսիսայդյան ակումբը լքելու մտադրության մասին: Աղբյուրի տվյալներով՝ Դիոմանդեն այս մրցաշրջանում բացահայտում է եղել Բունդեսլիգայում՝ ցուցադրելով այն որակները, որոնք ժամանակին Սալահին դարձրել էին համաշխարհային ֆուտբոլի աստղ: Կլոպը վստահ է, որ երիտասարդ խաղացողն ունի անհավանական արագության, պաշտպաններին մեն-մենակ հաղթելու ունակության և աջ եզրից հարձակվելիս անգնահատելի արդյունավետություն:

Այս մրցաշրջանում Դիոմանդեն «ՌԲ Լայպցիգի» կազմում անցկացրել է 29 խաղ, խփել 11 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում: Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 75 միլիոն եվրո: