Foto

ՀՀ նախագահն այցելել է Կիրանց, շրջել է համայնքի դպրոցում՝ ծանոթանալով տեղի պայմաններին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Տավուշի մարզի Կիրանց համայնք։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահը շրջայց է կատարել համայնքում, շփվել բնակիչների հետ։

Խաչատուրյանը ծանոթացել է Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին։

Բացի այդ, Հայաստանի նախագահը շրջել է նաև համայնքի դպրոցում՝ ծանոթանալով տեղի պայմաններին։