Foto

Վարդան Ղուկասյանի որդուն դիմակավորված անձինք առևшնգել են և տարել անհայտ ուղղությամբ․ փաստաբան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, դիմակավորված անձինք առևանգել և տարել են անհայտ ուղղությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

«Սպարտակ Ղուկասյանին դեռ չեմ տեսել, միայն գիտեմ, որ դիմակավորված անձինք Գյումրու քննչական վարչության շենքի դիմացից, որտեղ իրեն հարցաքննության են տեղափոխել՝ բոլորովին այլ գործով հարցաքննության, անհայտ պատճառներով հարկադրանքի միջոց են կիրառել և տարել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Ղուկասյանը չի էլ հասցրել մտնել Գյումրու քննչական բաժին, դիմակավորված անձինք իրեն սպասել են և առևանգել։ 

Նախնական տվյալներով՝ Ղուկասյանին այժմ տեղափոխում են Երևանի քննչական վարչություն։