Foto

Կամչատկայի ափերի մոտ 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի հարավ-արևելյան ափին տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները զգացվել են բնակեցված տարածքներում, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական ​​կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։

Երկրաֆիզիկոսների տվյալներով՝ ցնցումները գրանցվել են Խաղաղ օվկիանոսում՝ հյուսիսային լայնության 52.1475 և արևելյան երկայնության 160.3095 կոորդինատներում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 154 կիլոմետր հեռավորության վրա, իսկ օջախը՝ 22.3 կիլոմետր խորության վրա։

tert.am