«Կասկադ» համալիրի վերակառուցման նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից. ծրագիրը մտնում է գործնական փուլ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը՝ նշելով, որ ներդրողի հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր, որոնցով կկարգավորվեն «Կասկադ»-ի նոր հատվածը կառուցելուն և հարակից հողամասերն օտարելուն առնչվող հարաբերությունները:
«Առաջիկայում կմեկնարկեն «Կասկադ»-ի վերևի հատվածում նախկինում մեկնարկած և անավարտ մնացած շինարարության առկա հիմքերի քանդման աշխատանքները, ինչպես նաև նախագծի կոնցեպտի համաձայնեցման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ»,-ասել է Թևանյանը:









