Foto

9 ամսվա կտրվածքով ՃՏՊ-ներից զnhերի թիվը նվազել է. ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկմանը  ներկայացնելով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, նշել է, որ թեև 9 ամիսների դրությամբ 10,7%-ով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները,  այդուհանդերձ, արձանագրել է առավել վտանգավոր պատահարների կրճատում, ինչի արդյունքում զոհվածների թիվը նվազել է 43-ով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:


Նրա խոսքով՝ թեև սա ցույց է ալիս Ոստիկանության ինտենսիվ աշխատանքը, բայց ՃՏՊ-ների աճը շարունակում է մտահոգիչ մնալ․ «Այս ուղղությամբ ունենք հստակ ռազմավարություն՝ շարունակել իրազեկման միջոցառումները թե վարորդների, թե երթևեկության մյուս մասնակիցների շրջանում, որովհետև պետք է գանք ՃՏՊ-ների նվազման, որպեսզի կարողանանք գոհացուցիչ դիտարկել իրավիճակը»,-նշել է ՆԳ նախարարը։