Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն 2025 թվականին ստացել է ավելի քան 17 000 մարդ։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Ընթացիկ տարվա 9 ամսվա հաշվարկով, ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 17 180-ի անձի։ Այստեղ նախորդ տարվա համեմատ 15,5 տոկոս աճ կա։ Դադարեցվել է 3166 անձի քաղաքացիություն, այնտեղ ևս գրանցվել է 10,7 տոկոս աճ»,- ասաց նա։









