Foto

ՀԱՄԱՍ-ը երեք պատանդների աճյունները հանձնել է իսրայելական կողմին

ՀԱՄԱՍ-ն իր մոտ պահվող երեք պատանդների աճյունները հանձնել է Իսրայելին։ «Արմենպես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում Reuters-ը։ 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ իսրայելական ուժերը Գազայում Կարմիր խաչի միջոցով ստացել են երեք պատանդների աճյունները, որոնք դրված են եղել դագաղների մեջ։ Աճյունները նույնականացման համար տեղափոխվել են Իսրայել։  

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ աճյունների ինքնությունն արդեն հաստատվել է։ 

Ակնկալվում է, որ դրանք ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող 11 զոհված պատանդներից երեքի աճյուններն են։ Իսրայելը մեղադրում է զինյալներին զոհերի աճյունները փոխանցելու գործընթացը դանդաղելու մեջ։ Մինչդեռ ՀԱՄԱՍ-ին նշել են, որ աշխատում են այնքան արագ, որքան թույլ են տալիս բարդ պայմանները։ 

Իսրայելի օդային հարվածի հետևանքով նոյեմբերի 2-ին մեկ մարդ է սպանվել Գազայի հյուսիսում։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ իրենց ինքնաթիռները հարվածել են մի զինյալի, որը սպառնալիք էր ներկայացնում իրենց ուժերի համար։