Մադոննան գաղտնի նշանադրվել է 29-ամյա ֆուտբոլիստի հետ, հաղորդում է Radar Online-ը:
67-ամյա Մադոննան գաղտնի նշանադրվել է իր 29-ամյա ընկերոջ՝ ֆուտբոլիստ Աքիմ Մորիսի հետ, որի հետ հանդիպում է մի քանի տարի։ Աղբյուրների համաձայն՝ երգչուհին սկսել է հարսանիքի նախապատրաստական աշխատանքները և դիտարկում է հարսանիքի տարբեր վայրեր, այդ թվում՝ Իտալիան, Պորտուգալիան և իր Իսթ Հեմփթոնի կալվածքը։
Արարողության ճշգրիտ ամսաթիվը դեռևս նշանակված չէ։









